National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.02.2012
Ասուլիս խորհրդարանում
1 / 2

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փետրվարի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ հաղորդեց Բրյուսելում տեղի ունեցած նիստերի ու քննարկումների մասին:

Այդ օրերին տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգետիկ անվտանգության եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերը: Չորրորդ` սոցիալական, մշակութային եւ կրթական հարցերի հանձնաժողովի նիստը կայանալու է Երեւանում` երեք շաբաթ հետո: Վահան  Հովհաննիսյանի խոսքերով` սա կլինի «Եվրանեսթի» առաջին արտագնա նիստը. մինչ հիմա բոլոր միջոցառումներն անց են կացվել Եվրամիության սահմաններում: Պրն. Հովհաննիսյանը գոհունակություն հայտնեց թե հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքից, եւ թե ԵՄ խորհրդատվական խմբի արդյունավետ գործունեությունից:

Բրյուսելում քննարկումներ են ընթացել նաեւ «Եվրանեսթի» կանոնակարգի բարեփոխման վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` հայկական պատվիրակության վրա մեծ ճնշում կա, այն լինելու է շարունակական եւ դրան պետք է պատրաստ լինեն հաջորդ պատվիրակությունները:

Տնտեսական հանձնաժողովում Ադրբեջանը Հայաստանի տնտեսական դժվարությունները փորձել է հիմնավորել ղարաբաղյան հակամարտության եւ Ադրբեջանի հետ փակ սահմանի հանգամանքով: Պրն. Հովհաննիսյանը նկատել է, որ տարածաշրջանային երեք պետություններում կենսամակարդակը գրեթե նույնն է` չնայած հարեւան երկրների` նավթ ու ծով ունենալու փաստին:  Պատգամավորը կարեւոր հաստատում համարեց քաղաքական հարցերի հանձնաժողովում  հնչած եւ ադրբեջանին ուղղված այն միտքը, որ էներգետիկ նշանակության հարցերը սկսում են գերակշռել արժեքային հարցերին: Պրն. Հովհաննիսյանը ներկայացրեց ժողովրդավարության վիճակի գնահատականները` տրված Հայաստանին ու Ադրբեջանին:  Հայաստանի համար  նշվել է, որ ժողովրդավարությունը դանդաղ է զարգանում, դեռ զգալի է կոռուցիայի մակարդակը: Ադրբեջանի պարագայում չեն խոսել առանձին խնդիրների մասին, քանի որ  այնտեղ «մարդու   իրավունքների հիմքերն են խարխլված ընդհանրապես»: Քաղակաքան հանձնաժողովի նիստին հրավիրվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատասխանատուն, ով հաստատել է դիտորդական առաքելության ներկայացվածությունը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Որոշվել է, որ Եվրախորհդարանի, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերը կգործեն ընդհանուր թիմի գաղափարով: Համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քննարկումների առիթով նշվել է, որ տվյալ երկրի որոշելիքն է` որ ընտրակարգով առաջնորդվել: Այդուհանդերձ հնչել է, պրն. Հովհաննիսյանի բնորոշմամբ, մեկ կարեւոր միտք այն մասին, որ. առաջնահերթ է կուսակցությունների ազատ մրցակցության հնարավորությունը:

Հանձնաժողովի  նիստերից բացի, պատվիրակությունը մասնակցել է նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ, ի թիվս այլ հարցերի,  քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի մասին Եվրախորհրդարանի նախնական զեկույցները: Կրկին համեմատության մեջ` պրն. Հովհաննիսյանը նշեց` Հայաստանին վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրել է պատգամավոր Թոմաշ Պորեբան,  դրական ուրվագծեր է ունեցել, ինչը չի կարելի ասել Յա Տեմյակիի պատրաստած` Ադրբեջանի զեկույցի մասին: Սա առաջացրել  է պրոադրբեջանական լոբբիստների զայրույթը: Նրանք մասնավորապես դժգոհել են Հայաստանի իրավական համակարգից, ինչպես նաեւ մատնացույց արել Ռուսաստանի դաշնակիցը լինելու հանգամանքը, հնչեցրել ակնհայտ հակահայկական ելույթներ: «Եվրանեսթում» նաեւ եղել են հօգուտ Հայաստանի ելույթեր, մասնավորապես հանձնաժողովի եզրակացության տեքսում ղարաբաղյան հակամարտությունը ներառելու` ադրբեջանական կողմի առաջարկը  դիմադրության է արժանացել եւ մերժվել:  Վահան Հովհաննիսյանը կարեւոր համարեց Եվրախորհրդարանի պատգամավորների այն հիմնավորումները, որ Եվրախոհրդարանն այդ հարցին չպետք է միջամտի:

Վահան Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերի:


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am